«Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», ցանկություն է հայտնել ամռանը վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ղեկավարությանը հարցում է ներկայացրել դորտմունդյան ակումբ տեղափոխվելու համար։ Նշվում է, որ Սանչոյի տրանսֆերով կհետաքրքրվի նաև Լևերկուզենի «Բայերը», եթե նա հասանելի լինի:
25-ամյա եզրային հարձակվողը 2024 թվականի ամառվանից վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»։ Այս մրցաշրջանում նա 27 խաղում դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Սանչոն «Բորուսիայում» խաղացել է 2017-ից 2021 թվականներին՝ նախքան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը։ 2024 թվականի հունվարին նա վերադարձել է դորտմունդյան ակումբ վարձավճարով մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։