Մադրիդի «Ռեալը» մերժել է մի շարք աստղային խաղացողների հետ անվճար պայմանագիր կնքելու տարբերակը։ Այս մասին հայտնում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբին առաջարկվել է Կևին Դե Բրույնեի ծառայությունները, որի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ «Սերուցքայինները» հրաժարվել են բելգիացուց տարիքի պատճառով՝ հունիսին նա կդառնա 34 տարեկան։
Բացի այդ, ինչպես նշում է, որ նույն պատճառով մարդիդցիները մերժել են Լերոյ Զանեի, Ջոշուա Կիմիխին, Ջոնաթան Տային և Վիրջիլ վան Դայկին։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որոնց համաձայն դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված է մադրիդյան մյուս գրանդը՝ «Ատլետիկոն»։