«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Դանիլոն, որն այժմ հանդես է գալիս բրազիլական «Ֆլամենգոյում», հիշել է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատելու տարիները։
«Գվարդիոլան ֆուտբոլիստներ է մարզում, սա ամենակարևորն է նրա աշխատանքում։ Նա ստիպում է բոլորին նույն կերպ մտածել ֆուտբոլի մասին՝ ժամանակ, տարածություն, շարժում, գնդակի կառավարում։ Նրա հետ դու ավելի լավ ես հասկանում խաղադաշտի տարածությունը, քան ցանկացած այլ մարզչի հետ։
Պեպը լվացել է իմ ուղեղը, բայց լավ իմաստով։ Այնպես չէ, որ ես ապուշ էի մինչև «Մանչեսթեր Սիթի» գալը, բայց հասկացա, որ նախկինում սխալ էի ֆուտբոլ խաղում։ Եթե ես ավելի վաղ հանդիպեի Գվարդիոլային, ինձ համար ամեն ինչ ավելի հեշտ կլիներ։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատել նրա հետ»**, – Դանիլոյի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Բրազիլացին «քաղաքայինների» շարքերը համալրել էր 2017 թվականին՝ տեղափոխվելով Մադրիդի «Ռեալից», իսկ երկու տարի անց միացել էր «Յուվենտուսին»։