«Բավարիան» դիտարկում է «Մայնցի» հարձակվող Ջոնաթան Բուրկարդին որպես մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնի հավանական փոխարինող, հայտնում է Sky Sport Germany-ն։
31-ամյա Քեյնը հանդես է գալիս «Բավարիայում» 2023 թվականի ամռանից, իսկ ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:
Անգլիացի հարձակվողն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 37 հանդիպմանը դարձել է 32 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
24-ամյա Բուրկարդը «Մայնցի» ակադեմիայի սան է և ակումբի առաջին թիմում հանդես է գալիս 2018 թվականի հուլիսի 1-ից, իսկ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի 30-ին: