Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը շարունակում է հեռակա վեճը «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալի հետ։
Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի Իսպանիա – Նիդերլանդներ (3:3, 5:4) հանդիպման մեկնարկից առաջ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանն իրեն թույլ էր տվել քննադատել 17-ամյա եզրային հարձակվողին անդրավարտիքով խաղալու համար՝ ընդգծելով, որ դա խաղադաշտում նվիրվածության պակասի նշան է։
Ի պատասխան քննադատությանը Յամալը խաղից հետո գրառում կատարեց.
«Իջեցված շորտ, մեկ գոլ, բաց թողած 11 մետրանոց և կիսաեզրափակիչի ուղեգիր», – գրել է եզրային հարձակվողը սոցիալական ցանցերում։
«Ես խորհուրդ կտայի Յամալին ավելի քիչ անհանգստանալ նախկին ֆուտբոլիստի կարծիքից, որը մի փոքր ավելորդ քաշ ունի։ Ինձ չի անհանգստացնում սոցիալական ցանցերում նրա գրառումը։ Կարծում եմ՝ Լամինը անհավանական խաղացող է։ Ես պարզապես ցանկանում եմ, որ նա շարունակի ամուր կանգնել իր ոտքերի վրա», – ասել է հոլանդացին՝ Ziggo Sport Voetbal-ի եթերում։
Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնները 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին «նարնջագույններին» և դուրս եկան Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ։