«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատասխանել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչում հնարավոր «Էլ Կլասիկոյի» վերաբերյալ հարցին։
«Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ռեալի» հե՞տ։ Այո, ես կհամաձայնեի դրան։ Մենք ոչ ոքից չպետք է վախենանք»,– Պեդրիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Քառորդ եզրափակիչում «կապտանռնագույնները» կմրցեն Դորտմունդի «Բորուսիայի» հետ, իսկ «սերուցքայինները»՝ Լոնդոնի «Արսենալի» հետ։
Ամենահեղինակավոր եվրագավաթի քառորդ եզրափակիչի հանդիպումները կկայանան ապրիլի 8–9-ին և 15–16-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 31-ին, Մյունխենի «Ալիանս Արենայում»։
Մադրիդի «Ռեալը» մրցաշարի գործող գավաթայիրն է, իսկ «Բարսելոնան» հաղթանակ չի տարել 2015 թվականից ի վեր։