«Մարսելի» անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Ներքնակագործները նրան դիտարկում են որպես Անտուան Գրիզմանի փոխարինող, քանի որ ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
Գրինվուդը ընթացիկ մրցաշրջանում «Մարսելի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը, իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։