Կիրակի՝ մարտի 23-ին «Յուվենտուսը» հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Տիագո Մոտային հեռացնելու մասին։ Թուրինյան ակումբի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Իգոր Տյուդորն է, որն անցած ամառվանից մնացել էր առանց աշխատանքի։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, «Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիստիանո Ջունտոլին հիասթափված է Տիագո Մոտայից։
«Ես ամաչում եմ, որ ընտրել եմ քեզ»,- աղբյուրի փոխանցմամբ՝ այսպես է ասել Ջունtոլին Մոտային։
Իտալիայի առաջնության վերջին երկու հանդիպումներում «Յուվենտուսը» 0:4 և 0:3 հաշվով պարտվել է «Ատալանտային» և «Ֆիորենտինային»: «Ծեր սինյորան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․