Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատասխանել է «արքայական» ակումբի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Ոսկե գնդակը» ստանալու հեռանկարների մասին հարցին։
«Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Ինձ ամենաշատը տպավորում է նրա անհատականությունը: Նա անհավանական մարդ է, շատ համեստ։ Ոմանք կարող են ասել, որ այս մրցաշրջանը նրա համար լավագույնը չէ, թեև Կիլիանն արդեն 30 գոլ է խփել։
Եթե խոսենք «Ոսկե գնդակի» մասին, ապա թող Մբապեն շարունակի անել այն, ինչ արդեն անում է՝ օգնելով «Ռեալին» տիտղոսներ նվաճել։ Վստահ եմ, որ նա կլինի ոչ թե մեկ, այլ մի քանի «Ոսկե գնդակ» ստանալու գլխավոր հավակնորդներից մեկը, եթե ոչ գլխավորը»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Telefoot-ը։
Հիշեցնենք, որ 39-ամյա Մոդրիչը 2018 թվականին դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։