«Տոտենհեմը» 6:2 հաշվով հաղթեց «Միլանին» լեգենդների հանդիպման ժամանակ: Առաջին կեսից հետո «Տոտենհեմը» հաղթում էր 5 գնդակի տարբերությամբ, սակայն երկրորդ կեսում Անդրեա Պիռլոն փորձեց փոխել իրավիճակը՝ տուգանայինից ուղիղ հարվածով գեղեցիկ գոլ խփելով:
«Տոտենհեմի» պաշտոնական էջը հրապարակել է գոլի տեսանյութը՝ կից գրելով. «Կոպիտ կլիներ չհրապարակել Պիռլոյի այս գոլը 😍 Լեգենդ»: Իսկ «Միլանի» էջը պատասխանել է. «Նույնքան կոպիտ կլիներ չպատասխանել՝ ասելով՝ «հավերժ վարպետություն» 😍».