ՈւԵՖԱ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Գերմանիայի ընտրանին Դորտմունդում 3:3 հաշվով ավարտեց Իտալիայի հետ հանդիպումը և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Տանտերերը հաղթում էին 3:0 հաշվով․ 30-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Յոշուա Կիմիխը: Մուսիալան 36-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0: Գերմանիան կրկնեց «Լիվերպուլի» լեգենդար հնարքն անկյունային խաղարկման ժամանակ. Կիմիխը արագ փոխանցեց Մուսիալային, մինչ Դոնարուման ինչ-որ բան էր բացատրում իր թիմակիցներին: Ջամալը, առանց դիմադրության հանդիպելու, մի քանի մետրից ուղարկեց դատարկ դարպասը։
45-րդ րոպեին Տիմ Կլյայնդիստը խփեց տանտերերի երրորդ գոլը։
Իտալիայի ընտրանին Մոյզե Կինի շնորհիվ հաշիվը դարձրեց 3:2 (49′, 69′): Երկրորդ խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը՝ Ջակոմո Ռասպադորիի գոլի շնորհիվ (11մ․):
Երկու խաղերի արդյունքում գրանցված գոլերի շնորհիվ (5:4) կիսաեզրափակիչ դուրս եկավ Գերմանիայի ընտրանին։