Մադրիդի «Ռեալն» այս ամառ կարող է փոխել գլխավոր մարզչին։ Մադրիդյան ակումբը հետաքրքրված էր Խաբի Ալոնսոյի ծառայություններով, սակայն երիտասարդ իսպանացին, կարծես, հաջորդ մրցաշրջանն անցկացնելու է «Բայերում»:
Ըստ Fichajes-ի, Մադրիդի «Ռեալը» կարող է այս ամառ հրավիրել Զինեդին Զիդանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու համար:
Լեգենդար ֆրանսիացին կարող է երրորդ անգամ գլխավորել «Ռեալը»: Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո Զիդանը մարզչական աշխատանքից դուրս է մնացել գրեթե չորս տարի։
«Ռեալը» որոշում պետք է կայացնի առաջիկա ամիսներին, և Զիդանի վերադարձը գնալով ավելի հավանական տարբերակ է դառնում: