ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։
Խաղի 13-րդ րոպեին հաշիվը կրկնապատկում է Ժորժ Միկաուտաձեն։
Նշենք, որ մեր ընտրանու դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն անցկացնում է իր կարիերայի 400-րդ հանդիպումը, այս մասին տեղեկացնում է «Նոայի» մամուլի ծառայությունը։
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունն էլ, իր հերթին, հաղորդում է, որ Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականում իր 20-րդ հանդիպումն է անցկացնում։
Հոբելյանական է այս հանդիպումը նաև Տիգրան Բարսեղյանի համար․ նա էլ 60-րդ հանդիպումն է անցկացնում ազգային հավաքականի խաղաշապիկով։