Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը լրջորեն դիտարկում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալու տարբերակը, որտեղ ցանկանում է ավարտել կարիերան։
Այս մասին հայտնում է El Nacional-ը՝ հղում անելով 31-ամյա ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ անգլիացի հարձակվողի հետ պայմանագիր կնքելու ֆավորիտը «Լիվերպուլն» է։ Ընդգծվում է, որ մերսիսայդցիները կարող են Անգլիայի հավաքականի ավագին առաջարկել հավակնոտ նախագիծ։ Որոշիչ կարող է լինել ֆուտբոլիստի՝ Անգլիա վերադառնալու ցանկությունը։
Քեյնը «Բավարիա» է տեղափոխվել «Տոտենհեմից» 2023 թվականի ամռանը։