Խորվաթիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան և ավագ Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Ֆրանսիայի հետ Ազգերի լիգայի՝ քառորդ եզրափակչի առաջին խաղում (0:2) տեղի ունեցած դրվագը, երբ ֆրանսիացիների հարձակվող Կիլիան Մբապեն ընկել է մրցակցի տուգանային հրապարակում Մոդրիչից խնդակը խլելիս և 11 մետրանոց պահանջել։ Ս
Սա դուր չի եկել խորվաթների ավագին, որն իր բողոքն է հայտնել ֆրանսիացուն.
«Սա խաղային պահ է, ուղղակի կատակներ միմյանց հետ, ոչ մի առանձնահատուկ բան»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։
Ազգային հավաքականների պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 23-ին, Ֆրանսիայի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարի պարտականությունները կկատարի անգլիացի Մայքլ Օլիվերը։ Խաղը կմեկնարկի 23:45-ին: