ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպմանն ընդառաջ Ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժման անդամները միասնական երթ են սկսել: Երթը մեկնարկել է Թբիլիսիի Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից, որտեղ երկրպագուները եռագույններով և այլ ատրիբուտներով հավաքվել և երգել են իրենց երգերը:
Հիշեցնենք, որ Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 23-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։ Հավաքականների միջև կայացած առաջին խաղում Վրաստանի ընտրանին 3:0 հաշվով առավելության էր հասել Հայաստանի հավաքականի նկատմամբ։