Transfermarkt ինտերնետային պորտալը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղացողների խորհրդանշական հավաքականը, ովքեր 2025 թվականի ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ կստանան։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ գործող պայմանագրի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ ֆուտբոլիստներն իրավունք ունեն բանակցել նոր ակումբ անվճար տեղափոխության շուրջ։ Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են չորս խաղացողներ «Լիվերպուլից» և մեկական ներկայացուցիչ՝ «Արսենալից», «Մանչեսթեր Սիթիից», «Մանչեսթեր Յունայթեդից», «Քրիսթալ Փելասից», «Բրենտֆորդից», «Ֆուլհեմից» և «Էվերթոնից»:
Պրեմիեր լիգայի 2025 թվականի ամառային ազատ գործակալների խորհրդանշական հավաքական
Դարպասապահ՝ Վիտեզլավ Յարոս («Լիվերպուլ»)
Պաշտպան — Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ»)
Պաշտպան – Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)
Պաշտպան — Վիկտոր Լինդելոֆ («Մանչեսթեր Յունայթեդ»)
Պաշտպան — Թայրեկ Միտչել («Քրիսթալ Փելաս»)
Կիսապաշտպան — Թոմաս Պարթի («Արսենալ»)
Կիսապաշտպան — Քրիստիան Նյորգոր («Բրենթֆորդ»)
Կիսապաշտպան — Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)
Հարձակվող — Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)
Հարձակվող — Ադամա Տրաորե («Ֆուլհեմ»)
Հարձակվող — Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Էվերթոն»)