Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տոռեսը նշել է, թե ինչ հեշտությամբ է ֆուտբոլ խաղում իր թիմակից Լամին Յամալը:
«Չեմ կարծում, որ Լամինը գիտի [ֆուտբոլային խաղադաշտում] ճնշման մասին: Նա խաղում է այնպես, կարծես դա անում է դպրոցի բակում։ Հուսով եմ, որ նա կշարունակի նույն ոգով և պարզապես կվայելի իր խաղը»,- Տոռեսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո: