Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատասխանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին հնչող քննադատություններին, որն Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի՝ Դանիայի հետ առաջին խաղում (0:1) չկարողացավ գրավել դարպասը։
«Մեր թիմը տակտիկապես շատ ճկուն է, մենք արդեն երկու հարձակվողով ենք խաղացել։ Մենք պետք է օգտագործենք մեր խաղացողներին՝ կախված մրցակցից։ Բայց պետք չէ ամեն խաղում քննարկել Կրիշտիանուին: Եթե նա գոլ է խփում, դառնում է թիմի ամենակարևոր խաղացողը։ Եվ եթե նա գոլ չի խփում, անմիջապես ասում են, որ դա նրա տարիքի պատճառով է: Սա անարդարացի գնահատական է», — Մարտինեսի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին։