Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի առաջին տուրում Ուելսի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Ղազախստանի ընտրանուն՝ 3:1 հաշվով։
«Վիշապների» կազմում գոլերով աչքի ընկան Դենիել Ջեյմսը, Բեն Դեյվիսը և Ռաբի Մատոնդոն՝ համապատասխանաբար հանդիպման 9-րդ, 47-րդ և 90-րդ րոպեներին։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Ասխատ Տագիբերգենը, որը 39-րդ րոպեին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։
Այս խաղից հետո Ուելսը վաստակեց 3 միավոր և հավասարվեց խմբի առաջատար Հյուսիսային Մակեդոնիային, որը այսօր ավելի վաղ վստահ հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի նկատմամբ՝ 3:0 հաշվով։
J խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
Օրվա մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․
Իսրայել – Էստոնիա – 2։1
Չեռնոգորիա – Ջիբրալթար – 3։1
Չեխիա – Ֆարերյան կղզիներ – 2։1