Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսն առաջին անգամ մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» դեմ խաղում իր 11 մետրանոց հարվածի հետ կապված իրավիճակը, որը չի գրանցվել ֆուտբոլիստի կողմից գնդակին երկու անգամ դիպչելու պատճառով։
«Ես հազար անգամ դիտել եմ այդ պահը: Ամենուր տեսանյութ կա. ես չէի զգում գնդակին հպումը։ Եթե երկու հպում կար, ապա շփումը նվազագույն էր և շատ դժվար էր նկատել: Բայց արդեն ուշ է․․․
Կանոնները պետք է ավելի հստակ լինեն:
Օրինակ, եթե դարպասապահը 11 մետրանոց հարվածի ժամանակ դուրս է գալիս դարպասից, 11 մետրանոցը կրկին նշանակվում է: Ամոթ է, որ դա տեղի ունեցավ»,- ասել է Ալվարեսը ESPN-ին։