Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի K խմբի առաջին տուրում Անգլիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ալբանիայի ընտրանու դարպասը (2:0):
«Երեք առյուծների» կազմում հանդիպման հաշիվը իր նորամուտի խաղում 20-րդ րոպեին բացեց Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ պաշտպան Մայլզ Լյուսիս-Սկելին։ Խաղի վերջնական հաշիվը 77-րդ րոպեին ձևակերպեց տանտերերի ավագ Հարի Քեյնը՝ հեղինակելով հոբելյանական 70-րդ գոլը ազգային թիմի կազմում։
Անգլիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 3 օր անց՝ մարտի 24-ին, տանը կընդունի Լատվիայի ընտրանուն։ Ալբանիան էլ մարտի 24-ին տանը կհանդիպի Անդորրայի հետ։
Խմբի մյուս խաղում գրանցվեց հետևյալ հաշիվը՝
Անդորրա – Լատվիա – 0:1
K խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․