«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պաշտոնում կարող է մնալ առնվազն ևս մեկ մրցաշրջան։ Այս մասին հայտնում է Get German Football News-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի մասնագետը լիովին ներգրավված է գալիք մրցաշրջանի համար կազմի ձևավորման գործընթացում։ Բացի այդ, Ալոնսոն «Բայերի» ղեկավարությանը չի հասկացրել, որ ցանկանում է հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ընդգծվում է, որ 43-ամյա մասնագետի ծառայություններով դեռ հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», սակայն փաստ չէ, որ մինչև մրցաշրջանի ավարտը կորոշվի նաև «սերուցքայինների» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագան։
Ալոնսոյի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։