Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) իր պաշտոնական կայքում հայտնել է, որ պաշտպան Պաու Կուբարսին հեռանում է Իսպանիայի հավաքականից և վերադառնում Բարսելոնա։
«Իսպանական Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական ծառայության հետազոտությունից հետո որոշվեց, որ ֆուտբոլիստը կվերադառնա իր ակումբ՝ «Բարսելոնա», որպեսզի սկսի վերականգնվել աջ կոճի վնասվածքից, որը թույլ չտվեց նրան ավարտել Նիդեռլանդների դեմ հանդիպումը»,- ասվում է RFEF-ի հայտարարության մեջ:
18-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի՝ Նիդեռլանդների հետ առաջին հանդիպման (2:2) 41-րդ րոպեին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ RFEF-ը ցանկանում է, որ Կուբարսին մնա Իսպանիայի հավաքականի կազմում մինչև «նարնջագույնների» հետ պատասխան հանդիպումը (մարտի 23):