«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան հայտնել է, որ ցանկացել է հեռանալ թիմից 2024 թվականի ամռանը։
«Ես մտածում էի «Բարսելոնայից» հեռանալու մասին Ամերիկայի գավաթի խաղարկությունից հետո, քանի որ հոգեբանորեն ինձ անհանգիստ էի զգում: Ֆլիկը զանգահարեց ինձ և խնդրեց գալ մարզումների, քանի որ ցանկանում էր խոսել ինձ հետ և հույսը դնում էր ինձ վրա: Դա շրջադարձային եղավ ինձ համար,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Նշենք, որ Ռաֆինյան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։