Նիդեռլանդների հավաքականի և գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Չավի Սիմոնսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ-ակումբում։
Այս մասին հայտնում են Caught Offside-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Գերմանական ակումբը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից, եթե նրա համար առաջարկեն մոտ 80 միլիոն եվրո։
Սիմոնսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: