Երեկ կայացավ ԱԱ-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են Ճապոնիայի և Բահրեյնի հավաքականները։ Թիմերը հանդիպել են են Ճապոնիայի Սայտամա քաղաքի մարզադաշտում։ Ճապոնիայի հավաքականը հաղթել է 2-0 հաշվով։ Ճապոնիայի հավաքականը դարձել է Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած առաջին թիմը:
Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաձիմե Մորիյասուն մեկնաբանել է իր թիմի հաջողությունը․
«Բացի հանդիպումից, հիմա մտքիս մեկ այլ բան է գալիս, և կարծում եմ, որ դա երախտագիտության զգացում է։ Մեր երկրպագուներին, ովքեր աջակցում են մեզ այստեղ և Ճապոնիայի ժողովրդի շնորհիվ, մենք կարողացանք դիմանալ ծանր մարտահրավերներին՝ ներառյալ այսօրվա հանդիպումը, և հասնել այսօրվա արդյունքին:
Չնայած առաջին խաղակեսում մենք այնքան էլ կատարյալ հանդես չեկանք, ինչպես ակնկալում էինք, մենք անառիկ պահեցինք դարպասը և հանդես եկանք համբերատար ու ջանասիրաբար, իսկ երկրորդ խաղակեսում հավատում էինք, որ եթե այդպես շարունակեինք, մենք հնարավորություն կունենայինք։
Ես ուրախ եմ, բայց որպես մարզիչ, կարծում եմ, որ մենք չպետք է թույլ տանք, որ թիմը բաց թողնի Աշխարհի առաջնություն գնալու հնարավորությունը, այնպես որ, ճիշտն ասած, ես թեթևացած եմ զգում»,- մեջբերում է մարզիչին Goal-ը։