Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմանը Խորվաթիայից կրած պարտությունը (0-2).
«Սկզբում լավ դրվագներ ունեինք, բայց հետո սկսեցինք չափազանց շատ սխալներ թույլ տալ։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Մենյանը հետ մղեց 11 մետրանոցը, մենք չկարողացանք առավելագույնս օգտագործել իրավիճակը: Չեմ կարող ասել, որ այսօր երջանիկ լինելու շատ պատճառներ ունեի։ Մրցակիցը շատ կազմակերպված հանդես եկավ։
Երկրորդ խաղակեսում մենք բարելավվեցինք։ Բայց ընդհանուր առմամբ, հանդիպման նկատմամբ մեր վերաբերմունքը մեզ հիասթափեցրեց, և մրցակիցը օգտվեց դրանից:
Միգուցե ես պետք է մի քանի այլ փոխարինումներ կատարեի, բայց, այնուամենայնիվ, ընդմիջումից հետո մենք ավելի լավ հանդես եկանք։
Պատասխան հանդիպմանը մենք պետք է կատարելագործվենք բոլոր առումներով։ Հավաքականում մի շարք փոփոխություններ կանեմ, բայց դեռ վստահ չեմ, թե դրանք ինչ կլինեն։ Կտեսնենք, թե մինչ այդ ամեն ինչ ինչպես կդասավորվի»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։