Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է Ազգերի լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպմաը Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակը (2-0).
«Ցանկանում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին այս ֆանտաստիկ նվաճման կապակցությամբ: Մենք կոմպակտ և կարգապահ հանդես եկանք։
Մենք շատ պահեր ստեղծեցինք։
Մենք ճիշտ ժամանակին փոխարինումներ կատարեցինք, որպեսզի պահպանենք ինտենսիվությունը: Երկրորդ խաղակեսում մրցակիցը պահեր ունեցավ։
Մենք մեծ հաղթանակի հասանք, բայց երեք օրից ևս մեկ հանդիպում է լինելու»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։