ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Խորվաթիայի հավաքականը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ֆրանսիայի ընտրանու դարպասը (2:0)։
Խորվաթների կազմում գոլերով աչքի ընկան Անտե Բուդիմիրը և Իվան Պերիշիչը՝ համապատասխանաբար 26-րդ և 45+1-րդ րոպեներին։
Հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ մարտի 23-ին, Երևանի ժամանակով 23:45-ին։