Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը չի կարողանա օգնել իր ազգային թիմին ԱԱ-2026-ի ընտրական առաջիկա խաղերում, հայտնում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի մամուլի ծառայությանը։
27-ամյա հարձակվողը լքել է ազգային թիմի ճամբարը ազդրի վնասվածքի պատճառով։ Բժշկական շտաբը որոշել է չվտանգել ֆուտբոլիստի առողջությունը, և խաղացողին կարգադրել է վերադառնալ Միլան։
Հիշեցնենք, որ բացի Մարտինեսից բացակայողների ցուցակում է նաև Լիոնել Մեսսին ։ «Ինտեր Մայամիի» հարձակվողը բժշկական նկատառումներով բաց կթողնի նաև ազգային հավաքականի մարտ ամսվա հանդիպումները։