Պաուլո Դիբալան մոտ օրերս վիրահատության կենթարկվի ձախ կիսանիստ ջլի վնասվածքից հետո։ Այս մասին հայտնում է «Ռոմայի» մամուլի քարտուղարությունը:
Ֆուտբոլիստը և ակումբը փոխադարձ համաձայնության են եկել, որ սա լավագույն գործողությունն է օպտիմալ վերականգնման համար:
«Մաղթում ենք Պաուլոյին շուտափույթ ապաքինում. մենք անհամբեր սպասում նրան շուտով տեսնելու»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: