ՊՍԺ-ի նախկին հարձակվող և Մադրիդի «Ռեալի» ներկայիս խաղացող Կիլիան Մբապեն պատասխանել է այն հարցին, թե ինչպես կվերաբերվի այն փաստին, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կարող է հանդիպել ֆրանսիական թիմին:
«Ինձ համար մեկ է, թե ինձ ինչպես կդիմավորեն Փարիզում»,- Մբապեի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Արսենալի», իսկ ՊՍԺ-ն՝ «Աստոն Վիլայի» հետ։ Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 9-ին։ Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 15-ին և 16-ին։