2027 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Իսպանիայի մայրաքաղաքում՝ Մադրիդում։
Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Լուսանը հայտարարել է, որ երաշխիքներ է ստացել, որ վճռորոշ հանդիպումը կանցկացվի Մետրոպոլիտանոյում։
«Ատլետիկոյի» մարզադաշտը տեղավորում է մոտ 70500 հանդիսական։
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն հետ է կանչել «Սան Սիրոյի» հայտը՝ եզրափակիչն անցկացնելու իրավունքը՝ հնարավոր վերանորոգման աշխատանքների պատճառով։