«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Բերգամոյի թիմից։
Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Լրագրողի տեղեկություններով՝ մասնագետի ծառայություններով հետաքրքրված են իտալական երկու թոփ ակումբներ։ Խոսքը Թուրինի «Յուվենտուսի» և «Ռոմայի» մասին է։ Գասպերինին նաև աշխատանքի հնարավորություններ ունի Սաուդյան Արաբիայում:
67-ամյա մասնագետն «Ատալանտայի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը ներկայիս ակումբի լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։