Մարտի 20-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը խոսել է վաղը կայանալիք հանդիպման մասին․
«Վրաստանի առաջնությունից հայտացուցակում ֆուտբոլիստ չկա։ Պարզապես ընտրել ենք լավագույններին, ինձ համար դա խնդիր չէ։ Բավականին բարդ հանդիպում է սպասվում, դերբի է։ Կարծում եմ, պատրաստ կինենք վաղվա հանդիպմանը և կանենք ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար։
Գիտեմ, որ Հայաստանի հավաքականի մարզիչը աշխատել է Հունաստանի հավաքականում ու «Այաքսում»։ Վերջին 15 տարիներին Հայաստանի հավաքականը լավ արդյունքներ է գրանցել, հիմա այնքան էլ լավ ժամանակներ չեն թիմի համար, սակայն, կարծում եմ, նույն կիրքով են Հայաստանում վերաբերվում ֆուտբոլին։ Կարծում եմ՝ մենք լավ հարևաններ ենք, բայց վաղը դա դեր չի ունենալու և թեժ պայքար կլինի խաղադաշտում»,- ասել է Վրաստանի հավաքականի մարզիչը մամուլի ասուլիսի ժամանակ։