Ֆրանսիական ՊՍԺ-ն ճնշում է գործադրում «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալի վրա՝ նոր պայմանագիր չկնքելու «բլաուգրանայի» հետ: Այս մասին հայտնում է իսպանական El Nacional հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ծրագիրն է Լամինին առաջարկել համաձայնագիր նույն ֆինանսական պայմաններով, ինչ աստղային հարձակվող Կիլիան Մբապեն է ունեցել, որը ներկայում ներկայացնում է Մադրիդի «Ռեալը»։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է երիտասարդ իսպանացուն այս ցուցանիշով դարձնել ակումբի ռեկորդակիր։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Յամալը կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ բարելավված պայմաններով, երբ նա դառնա 18 տարեկան։
17-ամյա Յամալի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Իսպանացի տաղանդն ընթացիկ մրցաշրջանում «բլաուգրանայի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ի տվյալներով՝ երիտասարդ խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո: