«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ չի կարողացել քնել Լա լիգայի «Ատլետիկոյի» դեմ խաղում (4:2) «Բլաուգրանայի» քամբեքից հետո:
«Անկեղծ ասած, ես լավ չեմ քնել այդ հանդիպումից հետո։ Մենք վերադարձանք Բարսելոնա գիշերը ժամը երեքին, և ես չկարողացա լավ քնել, երբ հասա տուն: Վաղ առավոտյան ես ստիպված էի մեկնել Լեհաստանի հավաքականի ճամբար։ Ես բավականաչափ չեմ քնել, բայց կփոխհատուցեմ կորցրածը»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Onet-ը։
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։