«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը կարող է հեռանալ թիմից, հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի, նորվեգացին հասկացրել է, որ պատրաստ չէ մրցաշրջանն անցկացնել առանց Չեմպիոնների լիգայի, և եթե Խոսեպ Գվարդիոլայի թիմը չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, դա կարող է հանգեցնել այս ամառ նրա հեռանալուն:
Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը», ամենայն հավանականությամբ, ձեռք կբերի նրան: ՊՍԺ-ն կարող է այլընտրանք լինել, չնայած Ֆրանսիայի առաջնությունը գրավիչ չի թվում Էրլինգի համար: Հալանդի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2034 թվականի հունիսի 30-ը։
«Մանչեսթեր Սիթին» 29 խաղում 48 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայում:
Այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում, դարձել 29 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։