Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարող է շարունակել իր կարիերան Սաուդյան Արաբիայի առաջնությունում, հաղորդում է El Nacional-ը:
Աղբյուրի տվյալներով՝ 17-ամյա իսպանացու շահերը ներկայացնող ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը տեղեկացրել է «կապտանռնագույնների» նախագահ Ժոան Լապորտային սաուդական ակումբների հետաքրքրության մասին խաղացողի նկատմամբ:
Հնարավոր գնորդները պատրաստ են Լամինին առաջարկել բազմամիլիոնանոց պայմանագրեր:
Յամալի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսի վերջ: Վինգերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո: