Մարտի 15-16-ը կայացան Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ մրցափուլի հանդիպումները։ Մրցաշարային աղյուսակի առաջատար «Յունիսպորտը» 10:4 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Էկովիլի» նկատմամբ:
«Յունիսպորտի» կազմում աչքի են ընկել Նարեկ Գալստյանը (2), Էդվարդ Մկրտչյանը (2), Տիգրան Վարդանյանը, Մամիկոն Դերմենջյանը, Համլետ Մանուկյանը (3) և Պուտրուս Վասիլևը։
«Էկովիլի» կազմում գոլ են խփել Աշոտ Սարգսյանը, Օլամիլեկան Աբիդեմի Ադեբայոն (2) և Ռոբերտ Սանամյանը։
Այս հաղթանակից հետո «Յունիսպորտը» 39 միավորով գլխավորում է ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մոտակա հետապնդող «Երևանն» իր ակտիվում ունի 36 միավոր։