«Բարսելոնայի» աստղ Լամին Յամալը վստահ է, որ ակումբը ուղերձ հղեց Լա Լիգայի չեմպիոնական պայքարում իր մրցակիցներին՝ հաղթելով Մադրիդի «Ատլետիկոյին»:
Հանսի Ֆլիկի թիմը «Ատլետիկոյի» դեմ խաղում անհավանական քամբեք կատարեց՝ հաղթելով 4:2 հաշվով: «Բարսելոնան» 2:0 հաշվով պարտվում էր, սակայն Ռոբերտ Լևանդովսկու և փոխարինման դուրս եկած Ֆերան Տորեսի գոլերը հավասարեցրին խաղը:
Հաղթական գոլը խփեց Յամալը, որի հեռահար հարվածը շրջանցեց Յան Օբլակին: Ֆերան Տորեսը ավելացված ժամանակում ձևակերպեց 4-րդ գոլը:
Յամալն իր գոլը կարևոր համարեց՝ նշելով, որ թիմի հաղթանակն ամենակարևորն է. «Ես միշտ գիտեի, որ կարևոր պահին կվերադառնամ գոլերի արահետ»։
Աղբյուրը՝ Football Espana