Լա Լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Բարսելոնային»։
Հանդիպման հաշիվը 45-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Խուլիան Ալվարեսը՝ գեղեցիկ հարվածով եզրափակելով թիմակիցների հակագրոհը։
Անցկացրած 27 հանդիպումներից հետո Մադրիդի «Ատլետիկոն» Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 56 միավորով։ «Բարսելոնան» 26 խաղից հետո 57 միավորով երկրորդն է: Իսպանիայի առաջնության 2024/2025 թվականների մրցաշարային աղյուսակը 60 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։