Գերմանիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի 26-րդ տուրում «Շտուտգարտն» ընդունել է «Բայերին»։ Հանդիպումը կայացել է Շտուտգարտ քաղաքի «Շտուտգարտ Արենա» մարզադաշտում և ավարտվել է 4:3 հաշվով՝ հօգուտ «Բայերի»:
Տանտերերը առաջ են անցել15-րդ րոպեին հարձակվող Էրմեդին Դեմիրովիչի գոլի շնորհիվ։ 48-րդ րոպեին «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ 56-րդ րոպեին «Բայերի» եզրային կիսապաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կրճատել է հաշվի տարբերությունը։ 62-րդ րոպեին հյուրերի հենակետային կիսապաշտպան Գրանիտ Ջական գրավել է սեփական դարպասը։ 68-րդ րոպեին «Բայերի» պաշտպան Պիերո Ինկապիեն կրկին կրճատել է հաշվի տարբերությունը։ 88-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Շտուտգարտի» կիսապաշտպան Անջելո Սթիլերը։ 90+4-րդ րոպեին «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկը խփել է հաղթական գնդակը:
«Բայերը» 56 միավորով երկրորդն է Բունդեսլիգայում՝ 6 միավորով զիջելով «Բավարիային»: «Շտուտգարտը» 26 խաղից հետո ունի 37 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը։