Իտալական Ա Սերիայի 29-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ հանդիպման ժամանակ «Ֆիորենտինայի» երկրպագուները վիրավորական ակցիա են իրականացրել՝ ուղղված թուրինյան ակումբին։
«Յուվենտուսը» կեղտ է»:
«Ֆիորենտինայի» և «Յուվենտուսի» միջև վաղուց մրցակցություն է ընթանում: «Մանուշակների» երկրպագուները բղավելով դիմավորել են Յուվենտուսի ֆուտբոլիստներին, երբ նրանք դուրս են եկել նախավարժանի Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» մարզադաշտ։
«Ֆիորենտինան» այսօրվա խաղում «Յուվենտուսին» հաղթելու դեպքում կվաստակի 48 միավոր և կբարձրանա ութերորդ տեղ։ Թուրինյան թիմը 52 միավորով կմնա հինգերորդ տեղում՝ ինը միավորով հետ մնալով առաջին տեղից, որը զբաղեցնում է «Ինտերը»: