Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բետիսի» ֆուտբոլիստները կամային հաղթանակ են տարել «Լեգանեսի» նկատմամբ։ Լեգանեսում կայացած հանդիպումն ավարտվել է 3։2 հաշվով։
Տանտերերի կազմում առաջին խաղակեսում դուբլի հեղինակ է դարձել Դանիել Ռաբան: Հյուրերին հաջողվել է շրջել խաղը Իսկոյի, Սեդրիկ Բակամբուի և Կուչո Էրնանդեսի գոլերի շնորհիվ, որոնք խփած գնդակներով աչքի են ընկել երկրորդ խաղակեսի 18 րոպեների ընթացքում:
«Բետիսը» Լա Լիգայում 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: