Գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը տպավորիչ հաղթանակ է տարել Վենեսուելայի ներկայացուցիչ Խոսե Ռիվաս Բաստարտոյի նկատմամբ՝ նվաճելով WBA-ի մայրցամաքային չեմպիոնական գոտին առաջին միջին քաշային կարգում։
Մենամարտը տեղի է ունեցել Դուբայում։ Բաչկովն առաջին ռաունդում առավելություն է ունեցել, իսկ երկրորդում նոկաուտի է ենթարկել մրցակցին։
View this post on Instagram
Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտում 32-ամյա Բաչկովի 7-րդ հաղթանակն է:
Բաչկովի 30-ամյա մրցակիցը նախկինում ևս անպարտելի էր: