«Սաութհեմփթոնի» հետ խաղում «Վուլվերհեմփթոնը» չափազանց կարևոր հաղթանակ է տարել՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելու տեսանկյունից, իսկ թիմի գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրան չի թաքցրել ուրախությունը:
Նա խոստովանել է, որ կապ է զգում երկրպագուների հետ, իսկ հանդիպումներից հետո իրեն չի զրկում երկրպագուների հետ մեկ-երկու բաժակ գարեջուր խմելու հաճույքից։
«Սա առանձնահատուկ է: Շատ յուրահատուկ է, քանի որ «Լեսթերի» հետ արտագնա խաղում, որը մենք հաղթեցինք 3:0 հաշվով, մենք կապ զգացինք երկրպագուների: Մենք ունենք կապ, ունենք այս էներգիան։ Կարծում եմ, որ ես նրանցից մեկն եմ, քանի որ ես այնպիսի տղա եմ, որ ավարտում եմ խաղը և գնում եմ փաբ և նրանց հետ երկու-երեք բաժակ գարեջուր եմ խմում:
Հասկանու՞մ եք։ Ես հասարակ տղա եմ: Այս ակումբը, այս երկրպագուները արժանի են հպարտության։ Նրանք արժանի են Պրեմիեր լիգային։ Ես չեմ սիրում տանը մենակ մնալ. Ես գնում եմ փաբ, որ մի բան ուտեմ ու նրանց հետ գարեջուր խմեմ»,- ասել է մարզիչը։
Հիշեցնենք՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղից առաջ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը դժգոհություն էր հայտնել խաղի մեկնարկի ժամանից՝ նշելով, որ այդ ժամերին նա սովորաբար գինի է խմում։