«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի եղբայրը՝ Դավիթ Զախարյանը, խոսել է 21-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի մասին։ Ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, հայտնի դարձավ, որ ֆուտբոլիստը ցավերի պատճառով ժամանակից շուտ լքել է իսպանական թիմի մարզումը։
«Արսենի մոտ վնասվածքի կրկնություն է. ըստ երևույթին չի ավարտել բուժումը և ահա նորից: Կանխատեսումը երեքից չորս շաբաթ է:
Ինչ-որ բան գրելու բառեր և տրամադրություն չկա։ Կարծում եմ, որ նա դեռ կխաղա այս մրցաշրջանում։ Բայց գլխավորը վնասվածքը լավ ու արդյունավետ բուժելն է, որպեսզի ռեցիդիվներ կամ այլ անհեթեթություններ չլինեն։ Բարի հանգստյան օր բոլորին»,- գրել է Դավիթ Զախարյանն իր Telegram-ի ալիքում։
Զախարյանը բաց թողեց ընթացիկ մրցաշրջանի մի մասը աջ կոճի ջլի վնասվածքի պատճառով։ Կիսապաշտպանը նախ խաղադաշտ է դուրս եկել փետրվարի 2-ին իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (2:1)։ Այս խաղը Զախարյանի համար առաջինն էր 2024 թվականի մայիսից հետո։