Միայն Կիլիան Մբապեն և Էրլինգ Հալանդն են ամենաքիչը 20 գոլ խփել ներքին առաջնությունում վերջին հինգ տարում Եվրոպայի թոփ հինգ առաջնությունների շրջանակում:
Շաբաթ օրը «Ռեալի» հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը (2:1): Լա Լիգայի այս մրցաշրջանում Մբապեն դարձել է 20 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս այս մրցաշրջանից՝ նախկինում հանդես գալով ՊՍԺ-ում։
Նախօրեին «Բրայթոնի» հետ հանդիպմանը (2:2) Հալանդը 11 մետրանոց է իրացրել։ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը դարձել է 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։